«Ներդրված» մարդիկ կարող են բացասական դերակատարում ունենալ: Առայժմ ՀՀ վարչապետը լուրջ դեր չունի եւ չի կարող ունենալ: Չթերագնահատելով հանդերձ` չեմ գերագնահատի Կարեն Կարապետյանի կատարելիք քայլերի հնարավորությունները»,-Մամուլի ազգային ակումբում այսօր ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի մասին այսպիսի կարծիք արտահայտեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նա նկատեց. «Նրան նշանակել է Սերժ Սարգսյանը, որը նրան կարող է աջակցել, հովանավորել: Բայց նույն Սերժ Սարգսյանը կարող է հինգ րոպեում որոշել նրան հանել…Հայաստանի հանդեպ մեծագույն թշնամանք դրսեւորած ռուսական ձեռնարկությունը «Գազպրոմն» էր…»:
Պարույր Հայրիկյանն ասաց, որ Կարեն Կարապետյանի հետ անձամբ շփվել է. «Տեսել եմ սկզբունքային եւ գիտական մոտեցումներ հանդես բերող մարդու: Բայց դա ոչինչ չի նշանակում, նրան նշանակել է Սերժ Սարգսյանը»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք` Կարեն Կարապետյանը մեկնաբանել էր գնահատականները, թե իբր «ինքը Կրեմլի կադրն է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ