Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կարեն Կարապետյանի նշանակումը պայմանավորված էր Հայաստանի արտաքին պարտքով». Բորիս Նավասարդյան

Սեպտեմբեր 16,2016 15:09

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի համոզմամբ, վարչապետի փոփոխության պատճառները շատ էին, բայց գլխավոր պատճառը Հայաստանի արտաքին պարտքն էր:

«Հայաստանի տնտեսական ճգնաժամային իրավիճակի պարագայում ՌԴ-ն պարտքերի մարման առումով մեծ ճնշումներ է կիրառում Հայաստանի նկատմամբ: Այս պայմաններում կառավարությունում պետք է արդյունավետ բանակցող ՌԴ հետ, որը կկարողանա մեղմել ճնշումները: Իսկ ավելի հարմար մարդ, քան Կարեն Կարապետյանը, դժվար էր գտնել: Նա վստահություն է վայելում ՌԴ-ում»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց պարոն Նավասարդյանը:

Ըստ նրա, ՌԴ-ն այլեւս սպասել չի ուզում. «Մոսկվայում որոշակի դժգոհություն կա Հայաստանի և Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Որպեսզի այդ ճնշումը զգան Երևանում՝ պահանջները պարտքերի վերադարձման, մասնավորապես գազի, խիստ են դրվում»:

Պարոն Նավասարդյանը նաեւ նկատեց, որ ՌԴ-ի կողմից ճնշումները ոչ միայն տնտեսական են, այլեւ՝ քաղաքական: Նա քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի ձերբակալումն ու ՌԴ-ից արտաքսումն էլ պայմանավորեց այդ ճնշումներով:

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԻնսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը՝ ԼՂ կարգավիճակ-տարածքների դիմաց, ասաց, որ նա նոր բան չի ասել. «Այլ բան չէր էլ կարող ասել, ցանկացած միջնորդ, որը խոսելու է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման մասին, քիչ տարբերություններով, բայց նույն բանաձեւն է առաջարկելու: Այսինքն, տարածքներ՝ կարգավիճակի դիմաց: Սպասել, որ որեւէ մեկ միջնորդի դերակատարություն ստանձնող այլ բան է ասելու, այդպիսի առաջարկություններն ու լուծումներն իրատեսական չեն: Նա սկզբունքն ասաց, բայց դա չի նշանակում, որ հենց վաղը պետք է կիրառվի»:

Պարոն Նավասարդյանը չշրջանցեց նաեւ Ուորլիքի հայտարարության այն հատվածը, որը վերաբերում էր հակամարտության կողմերին ԱՄՆ-ի՝ սահմանափակ քանակությամբ զենք վաճառելուն՝ ի տարբերություն ՌԴ-ի:

«Հայտարարությունը Արեւմուտքի ու ՌԴ-ի այսօրվա առճակատման համատեքստում է, ԼՂ խնդիրը գտնվում է այդ հակամարտության ընդհանուր շրջանակներում… սա լավ է այն առումով, որ չկա համախմբված ճնշում ՀՀ վրա, որ միակողմանի զիջումների գնա, վատ է այն իմաստով, որ իրավիճակը մնում է սուր ու վտանգավոր, որտեղ խաչվում են աշխարհաքաղաքական շահերը, միշտ վտանգ կա պատերազմի ու բռնությունների»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930