Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրանական կողմը պահանջարկ ունի ոչխարի մսի, հանքային ջրերի, ծխախոտի, կուտակիչների (Տեսանյութ)

Սեպտեմբեր 16,2016 14:27

Հայկական բիզնեսի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով հոկտեմբերի 5-8-ը Իրանի մայրաքաղաք Թեհրանում կկայանա «Armenia Expo 2016» հայկական ապրանքների եւ ծառայությունների ցուցահանդես:

Ի՞նչ հետաքրքրություն ունի իրանական կողմը, կոնկրետ մատնանշվե՞լ են ոլորտներ, որոնց պահանջարկը Իրանում կա, հարցին այսօր Էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպված ասուլիսում, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանն ասաց, որ իրենք քաջածանոթ են հայաստանյան ընկերությունների հետաքրքրություններին, իսկ իրանական կողմի հետաքրքրությունները կքննարկեն Հայաստանում Իրանի դեսպանի հետ, որը բավականին ակտիվորեն կազմակերպել է գործարարների հետ հանդիպումները:

Պարոն Մկրտչյանը նաեւ հավելեց, որ Իրանը հետաքրքրված է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ սննդի ոլորտներով:

Էկոնոմիկայի փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյան ասաց, որ հայկական կողմը կատարել է իրանական շուկայի ուսումնասիրություն. «Իհարկե այնպես չէ, որ մենք մտածել ենք տանել այպիսի բան, ասենք` քիմիա, կամ նավթի արտադրություն: Հայկական կողմը իրանական կողմին 114 անուն ապրանքների ցանկ է ներկայացրել` ակնկալելով որ դրանք իրանական կողմ մուտք գործելուց դրանց նկատմամբ կիրառվեն կամ զրոյական կամ ավելի արտոնյալ մաքսատուրքեր: Դրան զուգահեռ՝ իրանական կողմը մեզ է դիմել 18 անուն ապրանքներով, որպեսզի նրանց ապրանքները ավելի արտոնյալ պայմաններով այստեղ մաքսազերծվեն»: Ըստ պարոն Հովհաննիսյանի նոյեմբերին տեղի կունենա բանակցությունների 3-րդ փուլը, որի ընթացքում որոշում կկայացվի:

Ըստ Հ. Հովհաննիսյանի, օրինակ իրանական կողմը պահանջարկ ունի ոչխարի մսի, հանքային ջրերի, ծխախոտի, կուտակիչների եւ այլն:

Էկոնոմիկայի փոխնախարարը նաեւ ասաց, որ Հայաստանի եւ Իրանի սահմանին նախատեսվում է ազատ տնտեսական գոտի, որի կառուցումը հանձնված է մասնավոր ընկերության եւ այս ցուցահանդեսը առիթ է, որպեսզի այդ թեմայով նույնպես բանակցությունները շարունակեն:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանն ասաց, որ այս պահին բանակցությունների փուլում է ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի համաձայնագիրը, եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի հանդես գալ որպես հարթակ, կապող երկիր ոչ միայն ԵԱՏՄ եւ Իրանի միջեւ այլ նաեւ ազատ առեւտրի շրջանակներում ներկայացնի հնարավոր ներդրումների շահերը:

Ցուցահանդեսի շրջանակներում Իրանում կներկայացվեն հայկական ընկերություններ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերից` սննդի, դեղագործության, շինարարության, ոսկեգործության, ՏՏ, բանկային, ապահովագրության, բեռնափոխադրումների եւ այլ ոլորտների շուրջ 80 ընկերությունների ապրանքներ եւ ծառայություններ: Այս ցուցահանդեսին մասնակցելու համար գործարարներն իրենց հայտերը կարող են ներկայացնել մինչեւ սեպտեմբերի 20-ը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930