Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ ասաց Կարապետյանը, ըստ էության, մենաշնորհների պաշտպանություն էր». Զուրաբյան

Սեպտեմբեր 16,2016 14:19

«Այսօր ՀՀ-ում շատ մարդկանց կարելի է տեսել, որ ոգեւորված են փոփոխություններով: Ժողովուրդը սիրում է փոփոխություններ, ուզում է հույս ստանալ: Բնական է, որ ընտրություններից առաջ իշխանությունը պետք է կատարեր այդ թարմացման օպերացիան, ոի ամբողջ իմաստն այն է, որ մի քիչ պակասեցնի ժողովրդի զզվանքն ու ատելությունն այս իշխանությունների նկատմամբ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ խոսելով Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակման մասին՝ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Անդրադառնալով ԱԺ-ում Կարեն Կարապետյանի խոսքերին՝ մենաշնորհների մասին՝  Լեւոն Զուրաբյանն ասաց. «Ինչ ասաց Կարապետյանը, ըստ էության, մենաշնորհների պաշտպանություն էր: Նա եկավ խորհրդարան ու ասաց՝ մեր տնտեսությունը գտնվում է չափազանց ծանր վիճակում: Երբ իշխանությունն է դրա մասին խոսում, հասկանում ենք, որ խոսքը գնում է աղետալի վիճակի մասին: Մենք դրա մասին խոսում էինք, մեզ միշտ մեղադրում էին չափազանցնելու, սեւացնելու, իրականությունը աղավաղելու մեջ: Հիմա տեսնում ենք, որ տնտեսության վիճակը գնահատելիս Կարեն Կարապետյանը տալիս է նույն գնահատականը, ինչ տարիներ շարունակ հերքում էին, երբ մենք էինք ասում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930