Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի արտաքին ձևավորման աշխատանքների շրջանակում շարունակվում են կահավորման աշխատանքները: Երևանյան այգիներին, պուրակներին ու հանրային նշանակության այլ վայրերին զուգահեռ` քաղաքային նոր կահույքով են ձևավորվել նաև Կենտրոնական կլինիկական և կայազորային զինվորական հոսպիտալների բակային տարածքները: «Երևան» գրառումով, մայրաքաղաքի ձևավորման ընդհանուր ոճին համահունչ նստարաններն ապահովել են հարմարավետ միջավայր:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն