Լրահոս
Օրվա լրահոսը

Նազըմ Հիքմեթն իրեն հանդիպած ամեն հայից ներողություն էր խնդրում. Ermenihaber.am

Սեպտեմբեր 16,2016 13:48

20-րդ դարի հայտնի թուրք գրող և բանաստեղծ Նազըմ Հիքմեթի խորթ դուստրը պատմել է գրողի անձնական կյանքի, նախասիրությունների և սովորությունների մասին: Թուրքական «odatv.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Հիքմեթի վերջին կնոջ՝ ռուս Վերա Տուլյակովայի առաջին ամուսնությունից ծնված դուստրը՝ Աննա Ստեփանովան խոսել է նաև հայերի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հիքմեթի վերաբերմունքի մասին:
Թուրք գրողի խորթ դուստրը պատմել է, որ Հիքմեթը շատ կնամեծար էր, նա մեծ հարգանքով էր վերաբերվում յուրաքանչյուր կնոջ: Մի անգամ տրամվայում համբուրել էր ուղեկցորդուհու ձեռքը, ինչից հուզված ուղեկցորդուհին լաց էր եղել, քանի որ ոչ ոք մինչ այդ նրա ձեռքը երբեք չէր համբուրել:

«Նա կոմունիստ էր, աթեիստ և հեղաշրջման կոչեր էր անում: Ի դեպ, Նազըմ Հիքմեթն Օրհան Փամուքից դեռ շատ առաջ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա այստեղ իր հանդիպած յուրաքանչյուր հայից ջանում էր դրա համար ներողություն խնդրել, իրեն մեղավոր էր զգում»:

 

Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.amի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930