Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ միասնական բանակի հեռանկարն անհանգստացրել է Արևելյան Եվրոպայի երկրներին. Times

Սեպտեմբեր 16,2016 13:26

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի՝ ԵՄ միասնական բանակ ստեղծելու ծրագրերը տագնապ են առաջացրել Արևելյան Եվրոպայի երկրներում:

Բրիտանական Times պարբերականը գրում է, որ արևելաեվրոպական երկրները՝ Լիտվան, Լատվիան, Էստոնիան, և նրանց աջակցող Լեհաստանը պատրաստվում են «քննադատել ԵՄ միասնական բանակի ծրագիրը», որը, նրանց կարծիքով, «խաթարում է Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի եվրոպական պաշտպանությունը»:

«Մենք շատ սկեպտիկորեն ենք ընդունում ԵՄ միասնական բանակ ստեղծելու գաղափարը»,- ասել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը:

Նրա խոսքով՝ Յունկերի ծրագիրը հակասում է ՆԱՏՕ-ին, մինչդեռ երկրները, ընդհակառակը, պետք է հզորացնեն Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ներկայությունը բալթյան երկրներում և Լեհաստանում:

Ֆրանսիան և Գերմանիան պաշտպանում են համաեվրոպական ռազմական դոկտրինա մշակելու նախաձեռնությունը, մասնավորապես ԵՄ քաղաքացիական և ռազմական գործողությունների միասնական հրամանատարական շտաբի, արբանյակային հսկողության ընդհանուր համակարգերի ստեղծումը:

Իրենց հերթին «չեզոք երկրների»՝ Իռլանդիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, քաղաքական գործիչները մտավախություն են հայտնել, որ համընդհանուր եվրոպական բանակն իրենց կարող է ներքաշել զինված հակամարտությունների մեջ, գրում է թերթը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930