Երեկ Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը խոստովանել է, Համալիրի հետ կապված իսկապես խնդիրներ են առաջացել. «Ժամանակին ներդրող կար, բայց գումարները չվճարելու. պատճառով մենք գույքը հետ վերցրեցինք, նաեւ դատական գործընթացներով սեփականության վկայականները փոխվեցին։ Հիմա համալիրը մեր գերակայության տակ է։ Փաստացի այսօր աշխատում է։
Մեր քաղաքում, ըստ էության, Համալիրն աշխատում է 2-3 ամիս՝ կամ գարնանը, կամ աշնանն են լինում համերգներ, որոնցով էլ կարողանում ենք պահպանման ծախսերն անել։ Շարժական գույքի մասով սնանկացման գործընթաց կար։ Առանց շարժական գույքի՝ երաժշտական տեխնիկայի, լույսերի, աթոռների, բնական է, որ համալիրը չի կարող աշխատել, եւ առաջիկայում պետությունը կմասնակցի սնանկության գործընթացին ներկայացված աճուրդին՝ այդ շարժական գույքը գնելու համար։ Կարծում եմ, Մարգահամերգային համալիրը պետք է մասնավորեցվի, որովհետեւ այդ շենքը պահելը պետության համար բավականին մեծ ծախսեր է պահանջում»։
Շատ բարի, նոր գնորդը ֆինանսական խնդիրներ է ունեցել, ներդրումները չի ապահովել, ձեռքից խլել եք։ Բայց հարց է առաջանում, իսկ ի՞նչ երաշխիքներով էր Համալիրը տրվել հերթական սեփականատիրոջը։ Ո՞վ է որոշել տալ։ Ո՞վ է պատասխանատու սրա համար։ Ի վերջո, եթե մեկին նման խոշոր օբյեկտ ես հանձնում, պիտի իմանաս, թե դա ինչ ընկերություն է, ինչ անցյալ ունի, ինչ ակտիվներ ունի, որքանով է վստահելի։ Եթե չկարողանա իր պարտավորությունները կատարել, ի՞նչ փոխհատուցում պետք է լինի։
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում