Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Սեպտեմբեր 16,2016 13:21

Լեհաստանի Նովի Տոմիշ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ավագյանը հանդես գալով ավագ տարիքային խմբում՝ երկրորդ ոսկե մեդալը բերեց մեր երկրին:

Պատանի ծանրորդը մեկ գլխով բարձր էր բոլոր մրցակիցներից: Նա պոկում վարժության առաջին իսկ մոտեցումով՝ 140 կգ, իր համար ապահովեց փոքր ոսկին: Սակայն հայ ծանրորդն այնուհետեւ երկու անգամ այդ ցուցանիշը բարձրացրեց 5-ական կիլոգրամով (145, 150): Պատմությունը գրեթե նույնությամբ կրկնվեց հրում վարժությունում: Առաջին իսկ մոտեցմամբ գլխավերեւում պահելով 170 կիլոգրամանոց ծանրաձողը՝ Կարեն Ավագյանը ցույց տվեց, որ ինքն է մրցահարթակի տերը: Ճիշտ է, լեհ Յակուբ Միհալսկին փորձեց պայքարի նշաններ ցույց տալ՝ բարձրացնելով 172 կիլոգրամը, բայց հայ պատանին անմիջապես սանձեց 180 կիլոգրամը եւ վերջակետ դրեց պայքարին: Դրանից հետո երրորդ մոտեցման անհրաժեշտություն այլեւս չեղավ:

karenavagyan

Կարեն Ավագյանը երկամարտի 330 կիլոգրամով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը (մեկ՝ մեծ եւ երկուական՝ փոքր ոսկե մեդալ)՝ երկրորդ տեղն զբաղեցրած լեհ ծանրորդին գերազանցելով ամբողջ 24 կգ-ով:

champion

Այս քաշային կարգում հանդես էր գալիս նաեւ մեր երկրորդ ծանրորդը՝ Հմայակ Հարությունյանը: Նա երկամարտի 285 (130+155) կիլոգրամով զբաղեցրեց 4-րդ տեղը, բայց պարզորոշ երեւաց, որ մարզիկը անհամեմատ մեծ ներուժ ունի, որն այս անգամ լիովին չօգտագործեց:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930