Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանից Կարեն Կարապետյան. Ո՞ւմ ինչ չէր թույլատրվում եւ ում ինչ կթույլատրվի. «Ազգ»

Սեպտեմբեր 16,2016 12:41

13-րդ վարչապետի գործունեության եւ 14-րդից ակնկալիքների շուրջ

Երեք տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում երեք վարչապետի փոփոխություն ունեցանք: Այդ պաշտոնում ամենաերկար պաշտոնավարած Տիգրան Սարգսյանին 2014-ի ապրիլին փոխարինեց Հովիկ Աբրահամյանը, երկուսուկես տարի անց էլՙ նրան փոխարինում է Կարեն Կարապետյանը: Թե ինչո՞վ են պայմանավորված վարչապետների փոփոխություններն ու քաղաքական դաշտի հաճախակի վերաձեւումները, անդրադարձել ենք մեր թերթի նախորդ համարում («Սերժ Սարգսյանի «շախմատային» քաղաքականությունը ճանապարհ դեպի անհայտություն», ԱԶԳ, 9.09.2016): Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի գործունեությանն ու այդ պաշտոնում Կարեն Կարապետյանից ակնկալիքներին, կփորձենք ներկայացնել հիմա:

Հովիկ Աբրահամյանի վարչապետությունը նախագահի քաղաքականության նույնական արտացոլումն էր

Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանի կառավարության նախաձեռնած կենսաթոշակային համակարգի արմատական բարեփոխմանՙ կուտակային համակարգի ներդրման հետ կապված դժգոհությունների եռուն փուլում: Նոր վարչապետը խոստացավ, որ «կուտակային համակարգը կլինի պարտադիր, բայց ոչ պարտադրված»: Որոշ ժամանակ անց պարզվեց, թե ինչ է նշանակում դա: Պարտադիր կուտակային համակարգի մեջ ընդգրկվեցին միայն պետական համակարգում այն աշխատողները, որոնք ծնվել էին 1974-ից հետո, որոնց աշխատավարձերը 2014-ի հուլիսի 1-ից բարձրացել էին 35-75 տոկոսով, իսկ մասնավոր ոլորտի աշխատողների համար այդ ժամկետը հետաձգվեց երեք տարով: Այսինքն, բարեփոխումն, ըստ էության, մասամբ կյանքի կոչվեց, դրանից բխող մասնակի արդյունավետությամբ, փոխարենը դժգոհությունները դադարեցին:

Ի դեպ, դժգոհությունների մասին: Խոսելով Հովիկ Աբրահամյանի վարչապետության մասին, հարկ է նշել, որ այն նախագահի վարած քաղաքականության նույնական արտացոլումն էրՙ գոհացնել բոլոր դժգոհողներինՙ անկախ նրանց օբյեկտիվ կամ սուբյեկտիվ լինելուց: Այդ քաղաքականության շրջանակներում կառավարությունը հաճախ չեղյալ էր համարում իր ընդունած որոշումները, թեեւ դրանք իսկապես անհրաժեշտ էին եւ որքան էլ որոշակի խավերի համար ցավոտ լինեին, երկրի եւ բնակչության ընդհանրական շահերից էին բխում: Օրինակներՙ առեւտրի ոլորտում շրջանառության հարկի փոփոխություններ, ժամանակավոր անաշխատունակության օրենքում փոփոխություններ, էլեկտրաէներգիայի թանկացման սուբսիդավորում եւ այլն: Արդյունքում, ամեն ինչ վերադառնում էր նախկին վիճակին, լրջորեն խոչընդոտելով երկրի տնտեսական զարգացմանը, ստվերային տնտեսության բացահայտմանը, պետական միջոցների վատնման դեմ մեխանիզմների ստեղծմանը եւ այլն: Թերեւս հենց այդ պատճառով Հովիկ Աբրահամյանի կառավարությունը չկարողացավ հասնել տնտեսական աճի բարձր ցուցանիշի, ինչի համար մեծ ջանքեր էին ներդրվում, բայց դրանք փաստորեն վերածվում էին սիզիփոսյան աշխատանքի:

Այդուհանդերձ, համաշխարհային տնտեսական աճի տեմպերի կտրուկ անկման եւ անգամ լճացման պարագայում Հայաստանում որոշակի տնտեսական աճ ապահովելն իսկապես որ դժվար խնդիր էր, որը կարողացավ ապահովել Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: Ինչպես արդեն նշեցինք, վճռականության պակասը թույլ չտվեց հասնել ավելիի:

Նախորդող երկուսուկես տարիներին մասնավորապես աճեցին արդյունաբերական արտադրանքի թողարկման եւ դրանց արտահանման ծավալները: Սակայն, Հովիկ Աբրահամյան վարչապետի ուշադրությունն առավելապես ուղղված է եղել գյուղատնտեսությանը եւ գյուղի խնդիրներին: Սահմանամերձ գյուղերի հանդեպ առանձնահատուկ մոտեցումը եւ, ի վերջո, նրանց բնակիչների համար հողի, գույքի հարկի, գազի, հոսանքի, խմելու եւ ոռոգման ջրի վճարումների համար արտոնությունների տրամադրումը Հովիկ Աբրահամյանի, թերեւս, ամենագնահատելի ձեռնարկումներն էին:

Միեւնույն ժամանակ, հասարակության մեջ տիրող կամ ավելի ճիշտՙ ներսից ու դրսից ներարկվող հոռետեսական եւ հիասթափության մթնոլորտը, ինչպես Տիգրան Սարգսյանին, այնպես էլ Հովիկ Աբրահամյանին չհաջողվեց ցրել: Նման մթնոլորտն առավելապես օբյեկտիվ իրականության սուբյեկտիվ ընկալման արդյունք է, եթե նկատի ունենաք, որ մենք անցել ենք 90-ականների դաժան տարիները եւ այդ ծանրագույն ժամանակներում ավելի տոկուն ենք եղել եւ ավելի քիչ նվնվացող:

Բնական է, որ մենք չենք ապրում բարձր բարեկեցություն ունեցող երկրում, բայց անգամ ինչ-որ բարելավումներ պետք է հույսեր ներշնչեն, այլ ոչ թե հակառակը, ինչպես տեղի է ունենում մեզ մոտ: Իսկ դա տեղի է ունենում, որովհետեւ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն իրենք չեն կարողանում խոսել մարդկանց հետ, չեն կարողանում հասանելի, պարզ լեզվով ներկայացնել իրենց կատարածն ու չկատարածը, պարզաբանել տեղի ունեցողի պատճառները, վստահություն ներշնչել իրենց խոսքով: Տիգրան Սարգսյանի խոսքն այնքան էր երկարում, որ նմանվում էր դասախոսության եւ սկսում էր ձանձրացնել լսողին, Հովիկ Աբրահամյանի խոսքը հախուռն էր ու ոչ կապակցված, իսկ Սերժ Սարգսյանի առանձին արտահայտություններՙ պարզապես անհամատեղելի են նախագահի պաշտոնի հետ: Այս առումով նորանշանակ Կարեն Կարապետյանը ա

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930