Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք նման գործելաոճը նոր հիասթափության պատճառ չի դառնա. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 16,2016 12:24

Հուլիսի 17-ից սկսած պայքարը «Սասնա ծռեր»-ի հանձնվելուց հետո, կարծես թե, հետզհետե մարում է, քանի որ նրանց՝ ազատության մեջ գտնվող գաղափարակից ընկերների կողմից համարժեք ակտիվությամբ քաղաքական գործընթացներ չեն տարվում։ Իսկ ամենշաբաթյա հանրահավաքներն էլ աստիճանաբար իրենց սպառում են հստակ ասելիքի բացակայության պայմաններում։ Արդյո՞ք նման գործելաոճը նոր հիասթափության պատճառ չի դառնա եւ վերջնականապես չի մարի պայքարի ոգին։ Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ։

 – «Սասնա ծռերը» Ձեր թվարկած ծրագրերի իրականացման համար զենք վերցրին՝ պայքար մղելու, չնայած, ի զարմանս շատերի, վերջում հանձնվեցին։ Համենայն դեպս, իրենցից հետո չի երեւում որեւէ հստակ քաղաքական գործընթաց։ Ո՞րն է պայքարի Ձեր ծրագիրը։

– Ո՛չ, ծրագիր միշտ էլ ունեցել ենք։ Այն ժամանակ էլ եղել է եւ հիմա էլ կա։ Երեք փուլերից բաղկացած ծրագրի մասին է խոսքը։ Այս պահին չխոսենք ապագա Հայաստանի մասին։ Դա այն հանունն է, որի համար ամեն ինչ կատարվում է։ Դրա իրականացման համար երկու փուլ պետք է անցնենք։ Առաջինը՝ ներկա վարչախմբից ազատումն է եւ երկրի գաղութացված վիճակից ազատագրումն է։ Երկրորդը՝ այդ ազատագրումից հետո անցումային փուլն է, որի ժամանակ պետք է հիմքերը դրվեն ապագա Հայաստանի։

Հետեւաբար, այդ առումով եթե նայենք, մենք երեք փուլի մասին ենք խոսում։ Առաջին՝ իշխանափոխություն, հետո՝ անցումային փուլ, եւ վերջում՝ նոր Սահմանադրության ձեւավորումից, մշակումից եւ ազատ ու արդար, թափանցիկ ընտրություններից հետո, նոր Հայաստանի կայացում։ Այնպես որ, կա հստակ ծրագիր։

Ուղղակի քաղաքական գործընթաց է, որ պետք է առաջ գնա այս ընթացքում։ Այդ ծրագրերի իրականացման համար պետք է նաեւ ի չիք դարձնենք ռեժիմի՝ 2017 թվականի ընտրությունների կայացումը, քանի որ այս վարչախումբը փորձում է վերարտադրվել եւ լեգիմիտացվել։ Այդ ընտրությունների ձախողումը կնշանակի այս վարչախմբի տապալում, որը միեւևույն ժամանակ կլինի մեր երկրորդ փուլի անցումային շրջանի կայացումը։

Զրուցեց Վահագն ՀԱԿՈԲՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930