Նախ, պարոն Կարապետյան, փորձեք Ձեզ շրջապատել խելացի, բանիմաց, ազգասեր անհատականություններով։ Հայ ժողովուրդը հոգնել է ինքնասիրահարված գավառամիտ գորշություններից։ Դուք կրթական- կառավարչական հիանալի դպրոց եք անցել և մտավախություն չպիտի ունենաք նման շրջապատի հետ հակասության մեջ մտնելուց։
ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը, գիտակցելով, որ դերասանի իր գիտելիքները բավարար չեն աշխարհի ուժեղագույն գերտերությունը ղեկավարելու համար, ստեղծել էր խորհրդատուների, օգնականների, փորձագետների բազմաստիճան պրոֆեսիոնալ խմբեր, որոնք թեժ վիճաբանությունների միջոցով քննարկում էին պետական կյանքի կարևորագույն խնդիրները և նոր միայն իրենց եզրակացությունները դնում նախագահի սեղանին։
Պարոն վարչապետ, խորհուրդ կտայինք գործել հրապարակայնորեն, ինչ-որ տեղ օրինակ վերցնելով ռուսաց պետության ղեկավար Վլադիմիր Պուտինից։ Խոր իմաստ կունենար նոր կառավարության ձևավորումից հետո ընդարձակ հանդիպում ունենալ լրագրողների (այդ թվում՝ ընդդիմադիր), հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների հետ, և որ այդ հանդիպումը ուղղակի հեռարձակվեր հեռուստատեսությամբ ու ռադիոյով։ Չափից դուրս կտրված է ներկայիս ղեկավարությունը ժողովրդից։ Թող մարդիկ անկախ կոչված երկրում առաջին անգամ պետության բարձրագույն ղեկավարներից մեկի հետ անմիջականորեն զրուցեն երկիրը համակած խնդիրների շուրջ։
Ամեն տարեմուտի Ձեր գործունեության արդյունքների մասին նույնքան հրապարակայնորեն հանդես եկեք հայոց խորհրդարանում, եթե նույնիսկ հարկ լինի լսել ընդդիմության մեղադրանքները։ Տարբեր մակարդակի համազգային ֆորումներում մարդկանց հնարավորություն ընձեռեք Ձեզ հետ քննարկելու ընթացիկ հարցեր։
Կարդացեք նաև
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում