Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավար Մայիս Աբրահամյանը հրաժարվում է գյուղի մշակույթի տան դահլիճը տրամադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ նախընտրական հանդիպում անցկացնելու համար։
Այդ մասին հայտնեց սեպտեմբերի 18-ին կայանայիք ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գարիկ Սարգսյանի շտաբի անդամ Սիփան Փաշինյանը (լուսանկարում)։
«Սեպտեմբերի 15-ին նախատեսում էինք գյուղում հանդիպում կազմակերպել ընտրողների հետ, որին հրավիրված էին մասնակցելու նաեւ ՔՊ վարչության անդամներ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը։ Գարիկ Սարգսյանի շտաբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գրավոր դիմել էր գյուղապետարան, որ մեզ տրամադրեն մշակույթի տան դահլիճը։ 3 օրվա ընթացքում գյուղապետարանը պարտավոր էր պատասխանել մեզ։ Սակայն մեկ շաբաթ անց գրավոր տեղեկացրին, որ ամսի 15-ին միջոցառում ունեն այդ դահլիճում։ Դրանից հետո դիմում ներկայացրինք՝ խնդրելով ամսի 16-ին տրամադրել դահլիճը։ Պարզվում է՝ Նոր Կյանք գյուղը մշակութային մեծ կենտրոն է Հայաստանում, այսօր մեզ ասացին, որ 16-ին էլ մշակութային միջոցառում ունեն, չեն կարող տրամադրել տարածքը»,- տեղեկացրեց Փաշինյանը։
Հարցին՝ սա արդյոք դիտարկվո՞ւմ է միտումնավոր խոչընդոտ՝ քարոզարշավի բնականոն անցկացման համար՝ Գարիկ Սարգսյանի շտաբի անդամը պատասխանեց. «Այո, իհարկե։ Գյուղապետը 17 տարվա մեջ երբեւէ մրցակից չի ունեցել, բոլորին կարողացել է չեզոքացնել, ինչը չի հաջողվում Գարիկ
Կարդացեք նաև
Սարգսյանի դեպքում։ 17 տարվա մեջ սա առաջին դեպքն է, որ գյուղացիներին տրվել է ընտրելու հնարավորություն, ինչից նեղվել է Աբրահամյանը եւ փորձում է խոչընդոտներ հարուցել»:
Ս. Պ.
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում