Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. «Չեմ կարող ասել, որ Հայաստանում կան քաղաքական հայացքների համար ազատազրկվածներ». «Հրապարակ»

Սեպտեմբեր 16,2016 11:16

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ՀՀ առաջին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։

– Քաղաքական հայացքների համար ազատազրկված անձանց վրա՞ էլ կտարածվի համաներումը։

– Ես չեմ կարող ասել, որ Հայաստանում կան քաղաքական հայացքների համար ազատազրկվածներ։

– Օրինակ՝ Շանթ Հարությունյանը եւ իր համախոհները։

– Անկեղծ ասած՝ ես կողմ կլինեի, որ Շանթ Հարությունյանին եւ իր ընկերներին ազատեն։ Բայց նրանց քաղաքական հայացքների համար չեն ազատազրկել, այլ՝ գործողությունների։ Հայաստանում, այնուամենայնիվ, ոչ մեկը բանտում նստած չէ իր քաղաքական հայացքների համար, նստած են գործողությունների համար։ Դրանք տարբեր բաներ են։ Այնպես չէ, որ ինչ-որ մեկը մի բան ասի, կամ որեւէ թղթակից մի բան գրի, դրա համար նստեցնեն։ Իմ սահմանումով՝ մենք չունենք քաղաքական բանտարկյալներ։

ՀԳ. Երեկ մենթ վստահելի աղբյուրից տեղեկացանք, որ սեպտեմբերի 21-ի առիթով համաներում չի լինելու, չնայած դրան անհամբերությամբ սպասում են դատապարտյալները, եւ դրա մասին տեւական ժամանակ է՝ գրում է մամուլը։

 

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930