Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի ԳԱ-ում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը. Ռոբերտ Սեկուտա

Սեպտեմբեր 16,2016 10:48

ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի շրջանակներում նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Ինչպես հաղորդում է APA-ն, նման հայտարարություն է արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:

Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:

«Անցյալ շաբաթ համանախագահները հանդիպեցին Ռուսաստանի արտգործնախարարի հետ: ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի շրջանակներում նախատեսվում է հանդիպում անցկացնել Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ: ԱՄՆ-ը կարևորում է այդ հակամարտության կարգավորումը: Մենք կարծում ենք, որ հակամարտող կողմերը պետք է հանդիպումներ անցկացնեն և աշխատեն այդ ուղղությամբ՝ հանուն տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարօրության ապահովման»,- ասել է Սեկուտան:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, որ ԱՄՆ-ը Հայաստանին ու Ադրբեջանին միայն քիչ քանակությամբ պաշտպանողական զենք է մատակարարում, Սեկուտան ասել է, որ ծանոթ չէ այդ հայտարարությանը: «Կարող եմ ասել, որ մեր համագործակցությունը կայանում է նրանում, որ Ադրբեջանի զինված ուժերը համապատասխանեցնենք ՆԱՏՕ-ի ուժերին»,- ասել է դեսպանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930