ՀՀԿ-ական պատգամավոր, գյումրեցի Սուքիաս Ավետիսյանը կարծում է, որ ոչ թե իշխանությունը Գյումրիում պաշտպանում է գործող քաղաքապետի թեկնածությունը, այլ ընդամենը առաջադրել է Բալասանյանին՝ որպես դաշինքի առաջին համար։
– Դուք հիշո՞ւմ եք Սամվել Բալասանյանի անցած ուղին եւ այն, թե ինչպիսին է եղել նրա ճակատի գիրն սկզբում, հետո ինչպես է փոխվել, եւ հիմա ինչ է գրված։
– Ես լավ հիշողություն ունեմ, երկու տասնամյակից ավել է՝ քաղաքական դաշտում եմ, բայց, անկեղծ ասած, ինձ էդքան չի հետաքրքրում քաղաքական թիմերի, անձերի խնդիրը, որքան մարդը, ով կարող է քաղաքում գործ անել։
Էսօր ցանկացած քաղաքական ուժի թեկնածու կարող է լինել քաղաքապետ, բայց մենք պետք է հասկանանք՝ ով ունի հնարավորություն ավելին անելու որպես համայնքի ղեկավար եւ ով ինչ է արել։ Այսինքն՝ երկուսը միասին պետք է նժարին դրվի՝ կատարած աշխատանքը եւ այն, թե ինչ ցանկություն ունի անելու։ Թե որ քաղաքական ուժին երբ են ներկայացրել, ինչ են արել, դա արդեն անձի խնդիրն է, ես էդտեղ չեմ մտնում։ Անձ կա՝ թիմ է փոխում, անձ էլ կա՝ երբեք իր թիմը չի փոխում եւ իր ուղով առաջ է գնում։
Կարդացեք նաև
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում