Ադրբեջանը լրջագույն խնդիրներ ունի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս մասին է հայտարարել ԱՄՆ-ի կոնգրեսական Ջիմ Մքգովերնը բացելով Կոնգրեսում մարդու իրավունքների հանձնաժողովի լսումները, որոնք նվիրված էին Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը.
«Ադրբեջանի իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում մարդու իրավունքների դեմ գործողություններ եւ դաժանություններ իրականացրած պաշտոնյաներին պատժելու ուղղությամբ՝ դրանք անպատասխան թողնելով»:
Լսումներին Սքայփի միջոցով մասնակցող Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Հադիջա Իսմաիլովան, որին արգելվում է հեռանալ երկրից, նշել է, որ ընդդիմադիր գործիչների եւ անկախ լրագրողների համար Ադրբեջանը մի մեծ բանտի է վերածվել.
«Ադրբեջանը կրկնօրինակել է Ռուսաստանի օրենքները, երկրի ներսում արգելելով արտերկրից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունները, դրանով իսկ հարվածելով քաղաքացիական հասարակության զարգացմանը»:
Կարդացեք նաև
Իսմաիլովայի խոսքով, այսօր Ադրբեջանում առկա են 138 քաղբանտարկյալ, մինչդեռ Արեւմուտքը ադրբեջանական իշխանություններին դրա համար որեւէ կերպ չի պատժել.
«Ավելին, լրագրողներին ճշմարտություն հաղորդելու համար պատժողները ազատ ելումուտ ունեն Արեւմուտքում»:
Լրագրողի կարծիքով Արեւմուտքը եւ առաջին հերթին Միացյալ Նահանգները պետք է պատժամիջոցներ ընդունեն մարդու իրավունքների խախտումներում եւ կոռուպցիայում աչքի ընկած գործիչների նկատմամբ.
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում