Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դե, տեսեք՝ հայ-ռուսական հարաբերությունը որն է

Սեպտեմբեր 16,2016 16:00

Այս եղեւնիներից մեկը ԱԺ այգու հիշողության պուրակում տնկեցին անցյալ տարի՝ որպես հայ-չինական բարեկամության խորհրդանիշ: Ավելին՝ լուսանկարներ կան, թե ինչպես է Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը պարոն Ճեն Չանջինի հետ ջանադրաբար տնկում այն: Իսկ հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող մյուս եղեւնին Գալուստ Սահակյանի հետ անցյալ տարի տնկել է ՌԴ դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Այս եղեւնիներից էլ ակնհայտ է, որ հայ-չինական հարաբերությունները դեռ շատ «ջուր պիտի խմեն», որ հասնեն հայ-ռուսականին: Ի վերջո՝ ԵՏՄ անդամ ենք, ու ռազմավարական գործընկերոջ ծառը մշտադալար պահելը մեր սուրբ պարտքն է: Չինացիները ճիշտ կանեն՝ ԱԺ մյուս այցելության ժամանակ իրենց հետ պարարտանյութ կամ գոնե կենսահումուս բերեն:

exevniner-2
Լուսանկարները՝ Հ. ՋԵԲԵՋՅԱՆԻ

«Առավոտ»

15.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    արմատների հարց է…

  2. Համո says:

    Դու վերջն ես Հ.Շ., համ էլ ծառի մասնագետ ես…ամեն տեղ դու կաս…..

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930