Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պետք է պարունակի տնային դեղատուփը

Սեպտեմբեր 16,2016 12:30
dex

Առաջին անհրաժեշտության դեղեր բոլորը պետք է ունենան տանը, որոնց հետ դեղատուփի մեջ հարկավոր է ունենալ նաեւ լրացուցիչ պարագաներ՝ ստերիլ փաթեթավորված բինտ կամ անձեռոցիկ, որը պիտանի է երկար պահպանման համար։ Ոչ ստերիլ փաթեթավորման բինտը նույնպես անհրաժեշտություն է, քանի որ այն շատ հարմար է հարբուխի ժամանակ` որպես մեկանգամյա օգտագործման թաշկինակ կամ էլ որպես արյունահոսությունը կանգնեցնող սեղմիչ։

Առաջին բուժօգնությունը մեզ հիմնականում անհրաժեշտ է լինում վնասվածքի, այրվածքի, ուշաթափության, թունավորման, փորլուծության, մրսածության ժամանակ, ինչպես նաեւ ցավային ախտանիշների, սրտանոթային խանգարումների, բորբոքումների ընթացքում։
Doctors.am-ն առանձնացրել է առաջին անհրաժեշտության պարագաները՝

1. Ստերիլ եւ ոչ ստերիլ բամբակ

2. Սովորական եւ հականեխիչ կպչուն ժապավեն

3. Կաթոցիչ

4. Քսուքների համար նախատեսված փոքրիկ թիակներ

5. Սնդիկային ջերմաչափ

6. Ներշնչակ՝ քիթ-կոկորդային հիվանդությունների համար

7. Յոդ, որը կկիրառվի մանր վնասվածքների ախտահանման եւ տարբեր նպատակների համար (սրսկումից առաջացած կոշտուկների, նյարդի բորբոքման եւ այլն)։ Մեծ տրամաչափի եւ խորը վերքերի դեպքում այն մշակում են յոդով՝ միայն եզրերից, որպեսզի չգրգռվի առանց այն էլ վնասված հյուսվածքը (այլընտրանք է Բետադինի լուծույթը, որով մշակում են նույնիսկ բաց վերքերը եւ սեռական օրգանները)

8. Զմրուխտ-կանաչ լուծույթ, որն օգտագործվում է վերքերի եւ ջրծաղիկի հետեւանքով առաջացած բշտիկների մշակման համար

9. Կալիումի մանգանաթթու, որի նոսր լուծույթն օգտագործվում է թունավորման կասկածի ժամանակ՝ ստամոքսի եւ աղիների լվացման նպատակով։ Իսկ խիտ լուծույթով մշակում են խիստ աղտոտված վերքերը

10. Մանանեխի կպչան, ջերմակ, սառույցի պարկ, հոգնայի պիտույք, ջուր չներծծող տակաշոր, բժշկական ձեռնոցներ, զարկերակային ճնշում չափելու սարք, ֆոնենդոսկոպ, միանվագ օգտագործման ներարկիչներ, պինցետ, բութ ծայրով մկրատ, ախտահանման տուփ եւ այլն։

chnshum

Թվարկածը փաթեթի նվազագույն եւ մշտական պարունակությունն է, որին յուրաքանչյուր անհատ կավելացնի իրեն անհրաժեշտ դեղերը՝ մանավանդ, երբ խոսքը վերաբերում է քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց։

Արգելվում է փոքր երեխաներին բուժել մեծահասակների համար նախատեսված դեղամիջոցներով։ Մանուկներին պետք է հատկացվի առանձին դեղատուփ, որի պարունակությունը պետք է ընտրվի բժշկի խորհրդով։

Միաժամանակ անհրաժեշտ է հիշել, որ առաջին օգնությունից հետո պետք է անպայման դիմել մասնագետի օգնության։

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

15.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930