«Ամեն անգամ նույն խոսքերը լսում ենք: Գուցե միամիտներ կան, որ ամեն անգամ նոր նշանակվածին հավատում են, բայց, իմ պատասխանը նրանց այսպիսին է`որպեսզի դատախազությունն իսկապես հետեւի միայն օրենքին եւ նշանակություն չունենա մարդկանց դիրքը, ապա ամենագլխավոր հարցը դատախազության լիարժեք ինքնուրույնությունն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Նորընտիր-նորանշանակ գլխավոր դատախազի վերաբերյալ իրավապաշտպանի դիտարկումներն ավելի մանրամասն` վաղվա «Առավոտի» տպագիր համարում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ