Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Դա «ջենտլմենական» համաձայնագիր էր». Էդուարդ Շարմազանով

Սեպտեմբեր 15,2016 21:55

«Երկու օր առաջ պատմական իրադարձություն տեղի ունեցավ` ընդդիմության եւ իշխանության միջեւ ստորագրվեց վերափոխված ընտրական օրենսգրքի նոր տարբերակը, որը հերթական անգամ եկավ ապացուցելու` ՀՀԿ-ն, Հայաստանի իշխանությունները ամենաշահագրգռվածն են, որպեսզի 2017թ. խորհրդարանական ընտրությունները լինեն օրենքի տառին համապատասխան»,-այսօր ՀՀԿ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները ստորագրել էին ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության մեխանիզմների ներդրման վերաբերյալ համաձայնագիրը:

Շարմազանովն այն «ջենտլմենական» որակեց. «Այն շատ լուրջ աշխատանք էր պահանջում: Մենք հասանք նրան, որ այլեւս կա քաղաքական համաձայնություն, եւ իշխանություններն արեցին հնարավորը, որ խորհրդարանական ընտրությունները մեր ընդդիմադիր գործընկերներին բավարարեն»:

Անդրադառնալով սեպտեմբերի 18-ին եւ հոկտեմբերի 2-ին սպասվելիք ՏԻՄ ընտրություններին` Էդուարդ Շարմազանովը նկատեց` քաղաքացիներն իրենք կորոշեն, թե ում են վստահում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    Եթե քաղաքացիները որոշեին թե ում են վստահում, ապա ՀՀԿ-Ի հետքն անգամ չէր լինի խորհրդարանում, ոչ էլ Սերժ Սարգսյանը կլիներ նախագահի պաշտոնում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930