2016թ. օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժինների անչափահասների գործերով տեսչություններում իրավախախտման և հանցագործության կատարման համար պրոֆիլակտիկ հաշվառման մեջ է եղել 8 անչափահաս, որից 4-ը Իջևանի տարածաշրջանից (մեկը կատարել է բռնաբարություն, 1-ը գողություն, 2-ը` ուսումից խուսափող են), 1-ը՝ Դիլիջանից (գողություն), 3-ը՝ Բերդի տարածաշրջանից (գողություններ են կատարել):
Այդ մասին տեղեկացանք Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից: 132 000 բնակիչ ունեցող մարզում 8 երեխա է պրոֆիլակտիկ հաշվառման վերցվել, իսկ մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանից կատարած իրավախախտման համար ոչ մի անչափահաս պրոֆիլակտիկ հաշվառման չի եղել:
Նոյեմբերյանի տարածաշրջանն ընդգրկում է Նոյեմբերյան քաղաքը եւ 18 գյուղեր, այդ բնակավայրերում չկա՞ն ուսումից խուսափող, տարբեր բնույթի իրավախախտումներ կատարող երեխաներ:
Հավելենք, որ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացրել է միջոցառումներ` ուղղված անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների և իրավախախտումների կանխարգելմանը, դրանց ծնող պատճառների և պայմանների վերացմանը, երեխաների նկատմամբ ֆիզիկական, հոգեբանական, սեռական, տնտեսական բռնության հիմնախնդիրների ուսումնասիրությանը, նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ