Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի

Սեպտեմբեր 15,2016 21:15

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունը։

Քիչ առաջ Արամ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը լրագրողներին հայտնեց, որ դատարանը մերժել է միջնորդությունը. «Դատարանը գտավ, որ Արամ Մանուկյանի կատարած գործողությունները հիմք են տալիս ողջամտորեն մտածել, որ գրավով ազատելը այս պահին հիմնավոր չէ, քանի որ թե՛ առաջին ատյանի դատարանը, թե՛ վերաքննիչ դատարանը գտել են, որ այն պայմանները, որոնցով որ կալանավորել են, դեռեւս մնացել են։ Այսինքն՝ դատարանը ողջամտորեն ենթադրում է, որ կարող է խուսափել կամ խոչընդոտել նախաքննությանը»։

Հարություն Բաղդասարյանի կարծիքով՝ ստեղծված պայմաններում ոչ ոք չէր համարձակվի Արամ Մանուկյանի նման անձանց խափանման միջոցը փոխել։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930