Արա Ղազարյանը պատրաստվում է հարցաքննության մանրամասները ներկայացնել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սեպտեմբերի 15-ին քննվում էր Մանվել Աթոյանի կալանքը երկու ամսով երկարացնելու հարցը։
Մանվել Աթոյանը մեղադրվում է շենք, շինություններ զավթել օժանդակելու մեջ։ Նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանը որոշումը բավարարել է. «Հերթական ապօրինի եւ քաղաքական որոշումն է՝ շաբլոնային ձեւակերպումներ, որեւէ հիմնավորումներ չկան դատարանի որոշման մեջ։ Պատրաստվում ենք բողոքարկել վերաքննիչ դատարան»:
Մանվել Աթոյանը մասնակցել է դատական նիստին, սակայն դատարանը թույլ չի տվել միջնորդությամբ հանդես գալ։ Արա Ղարագյոզյանը ասաց, որ շուտով պատրաստվում է հրապարակել, թե հարցաքննության ընթացքում ինչ է կատարվել։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ