Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սեպտեմբերի 15-ին քննվում էր «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունը։
Քիչ առաջ Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանին ներկայացրել էին այն փաստական հանգամանքները, որ Արամ Մանուկյանը վատառողջ է, ենթարկվել է ծանր վիրահատությունների շարժվում է բռնակներով, ունի հատուկ խնամքի կարիք, ինչպես նաեւ նա բնութագրվում է դրական, ուսանող է եւ զրկված է իր ուսումը շարունակելու հնարավորությունից։ Ինեսսա Պետրոսյանը ընդգծեց, որ երաշխիք է նաեւ այն հանգամանքը, որ իր հայրը՝ Պավել Մանուկյանը, գտնվում է կալանքի տակ։
Դատական նիստի ընթացքում դատավորը կողմից հետաքրքրվել է, թե կողմի կարծիքով որպես գրավ ինչքան գումար պետք է սահմանվի եւ ով պետք է վճարի այդ գումարը։ Կողմը պատասխանել է, որ Արամ Մանուկյանի մայրը եւ քույրը պատրաստ են առնվազն 1 միլիոն դրամ վճարել։ Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ որպես առարկություն քննիչն ասել է, թե նրանք քաղաքական պահանջներ են ներկայացրել, այսինքն՝ Արամ Մանուկյանը կարող է շարունակել որոշակի գործողություններ։ Իսկ դատարանի այն հարցին, որ Պավլիկ Մանուկյանը եւս կալանքի տակ է գտնվում, քննիչը պատասխանել է, որ հնարավոր է Արամ Մանուկյանը դուրս գա եւ հորն ազատելու համար նոր հանցագործություն կատարի։
«Մեր միջնորդությունը շատ հիմնավոր էր, ավելի քան հիմնավոր էր եւ ընդհանրապես հիմք չկա մեր միջնորդությունը մերժելու համար»,-ասաց Ինեսսա Պետրոսյանը։
Կարդացեք նաև
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
ո՞նց կարող է հայր մը իր տղան իր հետ տանի այդպիսի անդունդի մը մէջ… թէ ինք, Պավլիկը, զզվել էր կյանքից, ունի ինքնասպանական հակումներ, դա իր գիտնալիքն է… սակայն տղուն ապագան դեռ իր առջեւն էր… ինչո՞ւ քանդել նաեւ անոր – դեռ չսկսած իսկ – կեանքը… եւ ա՞յդ է, եղեր, «հերոսը»… վա՜յ մեզ…