Կառավարությանն առընթեր Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ ծրագրերի կատարման 2015-ի տարեկան հաշվետվությունը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց «Դվին» հյուրանոցից, թե առաջ ակտիվություն կար որոշ, իսկ հիմա ի՞նչ է կատարվում:
Արման Սահակյանը պատասխանեց, որ գնորդի կողմից 8 մլն-ի փոխարեն 10 մլն-ից ավելի ներդրումներ է կատարվել. «Բավականին լայնածավալ ներդրումներ են արվում»:
Թեւան Պողոսյանն էլ հետաքրքրվեց «Կուկուռուզնիկի» շենքից, թե երբ են վերականգնելու քաղաքի այդ խորհրդանիշը:
Կարդացեք նաև
Արման Սահակյանն ասաց ուշագրավ մի փաստ՝ «Սնանկացման գործընթաց է գնում, եւ գնորդը, վերջերս նորից ամբողջ գործն ուսումնասիրեցի, ոչ մի տեսակի պարտավորություն չունի: Գործարքը մեր գերատեսչության միջոցով տեղի չի ունեցել: Մենք չենք կարող դրանով զբաղվել»:
Արման Սահակյանը հիշատակեց այն արատավոր պրակտիկան, որը որդեգրված է եղել. «Նախկինում այն արատավոր երեւույթը որ կար, թե ինչ գներով էին վարձակալության տալիս, կառավարման հավատարմագրման տալիս, հիմա օրենքով ամբողջը համակարգվում է: 2011-ին վարձակալությունից տարեկան հավաքագրվում էր մոտ 80 մլն դրամ, հիմա դարձել է 300 մլն դրամ՝ բարեփոխումների արդյունքում: Պետական գույքը պետք է արդյունավետ կառավարվի, ոչ թե օտարվի կամ վաճառվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Երիտասարդության պալատը, եթե մեր մեջ մնացել է մարդկության նշույլ, պիտի վերականգնենք: Առաստաղնե՞րն էին ցածր, այլ խնդիրներ կային, դրանք բոլորը շտկելի են: Կարեւորը, որ պահպանվի արտաքին ճարտարապետությունը: Ինչ վերաբերվում է «Կուկուռուզնիկ» անվանմանը, ապա Կուկուռուզնիկը սխալ անվանում է, ու չգիտեմ, թե երբ եւ ինչպես այն սխալ սկսեց անվանվել: Պատմությունը եղել է այսպես: Երբ կառուցվեց Երիտասարդության պալատը, գյումրեցիք տեսան այն եւ ասեցին. «Ծո, ինչխոր կրձաձ կուգուռուզ էղնի»: Ու անունը մնաց «Կռծած կուկուռուզ», այսինքն՝ եգիպտացորեն: Հետագայում մնաց միայն Կուկուռուզը, բայց հիմա լրիվ սխալ գործածում Կուկուռուզնիկ բառը, որը գյուղատնտեսական ավիացիայում օգտագործվող փոքր ինքնաթիռի ժողովրդական անվանումն է, ու որը ոչ մի կապ չունի «Կրձաձ կուգուռուզի» հետ: