Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ ծրագրերի կատարման 2015-ի տարեկան հաշվետվությունը:
Թեւան Պողոսյանը նրան հարցրեց Մարզահամերգային համալիրի ճակատագրից՝ «ոնց որ թե մարդ կար, գնորդ կար, 100 մլն պետք է ներդներ, կազինոներ դներ, հետո ոնց որ թե չեղավ»:
Արման Սահակյանը պատասխանեց, որ Մարզահամերգային համալիրի հետ կապված իրոք խնդիրներ են առաջացել. «Ժամանակին ներդրող կար, բայց գումարները չվճարելու պատճառով մենք գույքը հետ վերցրեցինք, նաեւ դատական գործընթացներով սեփականության վկայականները փոխվեցին: Հիմա համալիրը մեր գերակայության տակ է: Փաստացի այսօր աշխատում է: Մեր քաղաքում, ըստ էության, համալիրն աշխատում է 2-3 ամիս՝ կամ գարնանը, կամ՛ աշնանն են լինում համերգներ, որոնցով էլ կարողանում ենք պահպանման ծախսերն անել: Շարժական գույքի մասով սնանկացման գործընթաց կար: Առանց շարժական գույքի՝ երաժշտական տեխնիկայի, լույսերի, աթոռների, բնական է, որ համալիրը չի կարող աշխատել, եւ առաջիկայում պետությունը կմասնակցի սնանկության գործընթացին ներկայացված աճուրդին՝ այդ շարժական գույքը գնելու համար: Կարծում եմ, Մարզահամերգային համալիը պետք է մասնավորեցվի, որովհետեւ այդ շենքը պահելը պետության համար բավականին մեծ ծախսեր է պահանջում»:
ԱԺ-ում քննարկվեց նաեւ Շահումով խաղերի եւ խաղատների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որը ներկայացրել էր կառավարությունը: Նախագծով առաջարկվում է, որ ինչպես սովորական շահումով խաղերը, այնպես էլ ինտերնետայինները պետք է լիցենզավորեն: Նախագիծը դեռ այսպես ասած «հում» էր, պատգամավորները մի շարք առաջարկներ ներկայացրեցին, որը կքննարկվի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ