ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիտարկում է Գյումրիում և Վանաձորում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը, որի շրջանակում դիտորդները ներկա են լինում նաև ընտրողների հետ հանդիպումներին:
Երեկ՝ 2016թ. սեպտեմբերի 14-ի առավոտյան՝ ժամը 12:30-ին, Գյումրիի պետական բժշկական քոլեջի մոտակայքում, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդը դիտարկելիս է եղել Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից իրականացվող հանդիպումը, հանդիպմանը ներկա անձանցից մեկը արգելել է դիտորդին իրականացնել իր աշխատանքը, այն է՝ մասնակցել հանդիպմանը և լրացնել դիտարկման քարտը:
Չնայած նրան, որ դիտորդը պատշաճ կերպով ներկայացել և ցույց է տվել վկայականը, վերոնշյալ անձը շարունակել է ճշտող հարցեր տալ և պնդել, որ հանդիպմանը թույլ կտան մասնակցել միայն այն դեպքում, երբ համոզվեն, որ այլ կուսակցությունների հանդիպումներին ևս մասնակցում է:
Միջադեպի առնչությամբ դիտորդը կապվել է Կուսակցության Գյումրի քաղաքի գլխավոր շտաբի պետի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ բոլոր հանդիպումներին ներկա կլինի իր կողմից հատուկ նշանակված անձ, որն էլ կապահովի դիտորդների աշխատանքի անարգել իրականացումը:
Կարդացեք նաև
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ