Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր տեղի է ունեցել «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի եղբայր Արարատ Խանդոյանի գործի քննությունը:
Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ քննիչը 1 ամսով կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել, սակայն իրենք առարկել են եւ դատական նիստի ընթացքում ներկայացրել են իրենց առարկությունները, Արարատ Խանդոյանի անցյալը, մարտական ուղին, նաեւ գրավի միջնորդություն են ներկայացրել: Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, Արարատ Խանդոյանի կալանքը երկարացվել է 1 ամսով: Իսկ պաշտպանական կողմի գրավի միջնորդությունը մերժել է:
Արա Ղարագյոզյանը մեզ հայտնեց, որ դատական նիստի ընթացքում Արարատ Խանդոյանը հայտարարել է, որ հերթական քաղաքական որոշումն է, ինքը հույս չունի, որ ինչ-որ բան կարող է լինել: «Հիմա սպասում ենք վճռաբեկ դատարանի պատասխանին, որ դիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ այս գործով էլ՝ վերաքննիչ դատարան»,- ասաց Արա Ղարագյոզյանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
դեհ ոչինչ, մօտ որից աղբերը քաղաքապետ կ’ընտրվի, իր գործընկեր իշխանաւորների հետ մի բան կ’անի, կը միջամտեն, ազատ կ’արձակեն