ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Սարգսյանը վստահեցնում է՝ հայկական կողմը երբեւէ խոչընդոտներ չի ստեղծել ԼՂ հակամարտության գոտում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի աշխատանքների համար:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի հանձնակատարը բողոքել է, որ չի կարողանում մտնել ԼՂ հակամարտության գոտի:
Իսկ ադրբեջանական կողմից էլ նախօրեին պարզաբանել են, որ հայկական կողմից են խոչընդոտները:
«Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվության ալիքը միտված է քողազերծելու նրանց փորձերը սահմանափակել ԼՂՀ շփումներն արտաքին աշխարհի հետ»,- ասաց Անի Սարգսյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ