ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը սեպտեմբերի 15-ին հանդիպել է Ռումինիայից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Մոլդովայից, Ուկրաինայից եւ Լատվիայից Հայաստան ժամանած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը:
Հերմինե Նաղդալյանը, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում, նշել է, որ նրանց այցը կարեւոր ազդակ կլինի կրթական ծրագրերի իրականացման, երիտասարդների միջեւ փորձի փոխանակումների տեսանկյունից եւ այս հարցում առանձնակի կարեւորել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության գործունեությունը: Տիկին Նաղդալյանն ընդգծել է, որ մեր երկրի իշխանությունը կարեւորում է քաղաքացիական հասարակության ինստիտուտների դերը պետության զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում տիկին Նաղդալյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է տարածաշրջանային մարտահրավերները, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, անդրադարձել 101 տարի առաջ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը, Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը եւ ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող բազմաթիվ այլ հարցերի:
Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը պատասխանել է նաեւ երիտասարդներին հետաքրքրող հարցերին
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն