Եվրամիությունը պաշտոնական որոշում է կայացրել երկարաձգել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիական և իրավաբանական մի շարք անձանց նկատմամբ անհատական պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի հաղորդագրությունը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես նշվում է, որ 146 քաղաքացիների և 37 ընկերությունների արգելվել է մուտք գործել ԵՄ տարածք և սառեցվել են ԵՄ տարածքում պահվող նրանց միջոցները:
Պատժամիջոցները երկարաձգվել են մինչև 2017թ. մարտ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ