Սեպտեմբերի 13-ին Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հանդիպեց Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի Խորհրդի հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ։
Դեսպան Հովհաննիսյանը, բարձր գնահատելով հանձնակատարի կատարած աշխատանքը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանություն գործում, վերահաստատեց Հայաստանի աջակցությունը նրա մանդատի լիարժեք իրականացմանը։
Հանձնակատար Մուիժնիկսը հակիրճ ներկայացրեց իր աշխատանքային ծրագիրը՝ խոսելով առկա մարտահրավերների մասին, մասնավորապես, միգրացիոն ճգնաժամի և ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին։ Հայաստանի մշտական ներկայացուցիչը խոսեց սահմանադրական բարեփոխման և դրանցից բխող համակարգային փոփոխությունների մասին՝ առանձնահատուկ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանն առնչվող խնդիրները։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ