Այսօր ԱԺ 131 պատգամավորներից Արթուր Դավթյանին գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելու քվեարկությանը մասնակցեց 103 պատգամավոր: Անվավեր է ճանաչվել 3 պատգամավոր եւ դեմ է եղել ընդամենը 3 պատգամավոր: Նրանցից մեկը Տիգրան Ուրիխանյանն է, որն իր քվեարկության պատկերն ուղարկել է լրատվամիջոցներին:
97 կողմ ձայներով Արթուր Դավթյանը դարձավ գլխավոր դատախազ: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը շնորհավորեց Արթուր Դավթյանին, մաղթեց աշխատանքային հաջողություններ, դահլիճն էլ նրա հաղթանակն ընդունեց ծափերով:
Արթուր Դավթյանը շնորհակալություն հայտնեց եւ վստահեցրեց, որ ամեն ինչ անելու է՝ խնդիրները լուծելու եւ սպասումներն արդարացնելու համար:
Կարդացեք նաև
ՀՌԱՀ անդամի ընտրության համար էլ առաջադրվել էր Տիգրան Հակոբյանի թեկնածությունը: Քվեարկությանը մասնակցել է 111 պատգամավոր, 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, 105 կողմ, 4 դեմ:
Տիգրան Հակոբյանն էլ շնորհակալություն հայտնեց. «Այսպիսի արդյունք չէի սպասում, ճիշտն ասած, շատ զգացված եմ, պարտավորեցնող է»:
Նա էլ խոստացավ, որ ամեն ինչ կանի, որ մեդիայի առջեւ առկա մարտահրավերները լուծի. «Շնորհակալություն, ես գնացի աշխատելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ