Գինեսի գրքի քառակի ռեկորդակիր հայաստանցի մարմնամարզիկ Դավիթ Ֆահրադյանը չորրորդ հավաստագիրը ստանալու առիթով հրավիրված շնորհանդեսում խոսելով այդ գրքում հայտնվելու պահանջների մասին՝ ասաց. «Գինեսի ռեկորդների գիրքը Աստվածաշնչից հետո ամենաշատ վաճառվող երկրորդ հրատարակությունն է աշխարհում: Հանձնաժողովին արդեն չի բավարարում միեւնույն վարժությունում ռեկորդների թարմացումը: Նրանց նորություններ, նոր ռեկորդներ են պետք: Դրա համար են այդքան խստապահանջ ու բծախնդիր»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ