Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՀ խորհրդատվական խորհրդի նիստ Երևանում

Սեպտեմբեր 15,2016 14:57

Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԻ նախարարության նիստերի դահլիճում մեկնարկեց ԱՊՀ անդամ երկրների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական (գործադիր) իշխանության մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհրդի հերթական` XII-րդ նիստը:

Հանդիպմանը մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Մոնղոլիայի և ԱՊՀ գործադիր կոմիտեի պատվիրակությունները:

Խորհրդատվական խորհրդի նախորդ նիստի ժամանակ նախագահ էր ընտրվել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության պետ Սերգեյ Շահինյանը:

Բացման խոսքով հանդես եկավ և պատվիրակներին ԱԻ նախարար Ա. Երիցյանի անունից ողջունեց ԱԻ փոխնախարար Համլետ Հակոբյանը: Պետական պահուստի կառավարման բնագավառի ձեռքբերումներից Հ. Հակոբյանը հատկապես կարևորեց մարդասիրական օգնության նպատակով հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի գործարկումը Հայաստանում: ԱԻ փոխնախարարն ԱՊՀ անդամ երկրների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական իշխանության մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհրդի XII-րդ նիստի մասնակիցներին մաղթեց երկօրյա արդյունավետ և արգասաբեր աշխատանք:

ԱԻՆ պետական ռեզերվների գործակալության պետ Սերգեյ Շահինյանը` որպես խորհրդատվական խորհրդի նախագահ, հանդես եկավ 2016 թվականի գործունեության հաշվետվությամբ:

Անցած ժամանակահատվածում խորհրդի կողմից որոշումներ են ընդունվել արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհետաձգելի օգնություն տրամադրելու մասին: Մասնավորապես, 2015-2016թթ. ՌԴ նյութական ռեզերվներից մարդասիրական օգնություն է տրամադրվել Ղրղստանում և Տաջիկստանում բնական աղետներից տուժած քաղաքացիներին: Անհետաձգելի աշխատանքների և աղետի հետևանքների վերացման համար Բելառուսի պետական ռեզերվներից նյութական օգնություն է տրամադրվել Ղրղստանին: Տաջիկստանում բնական աղետի հետևանքների վերացման համար 2016 թ. Ղազախստանի պետական ռեզերվից տրամադրվել է 640 տոննա սննդամթերք, ինչպես նաև 100 000 լիտր յուղ, կաթնային և մսի 220 000 պահածո: Դրա հետ մեկտեղ Ղազախստանի կառավարությունը որոշել է պետական պահուստից տրամադրել 52 788 անուն անկողնային, սպասքի, վրանային և այլ պարագաներ` Ղրղզստանում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածներին տրամադրելու համար:

Իրականացվել են նաև միջոցառումներ պետական ռեզերվի պահպանության համակարգի աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ: Շարունակվում են ընդհանուր տեղեկատվական բազայի ձևավորման, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ պետական կարիքների համար անհրաժեշտ նյութական արժեքների ստեղծման ու պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները:

ՀՀ ԱԻՆ պետական ռեզերվների գործակալության պետ Ս. Շահինյանը նշեց, որ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի օրինակով անհրաժեշտ է նման ռեսուրսներ ստեղծել նաև ԱՊՀ անդամ մյուս երկրներում:

Նիստի մասնակիցները մտքեր փոխանակեցին ԱՊՀ անդամ երկրների` պետական պահուստի բնագավառում ներքին օրենսդրական ակտերի ներդաշնակեցման, ինչպես նաև պետռեզերվների երկարաժամկետ պահպանման հետ կապված հարցերի առնչությամբ:

Նիստի ավարտին ԱՊՀ պատվիրակները եղան նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ծանոթացան կենտրոնի առաքելությանն ու տեխնիկական հնարավորություններին:

ԱՊՀ անդամ երկրների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական իշխանության մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհրդի XII-րդ նիստը կշարունակվի նաև սեպտեմբերի 16-ին` Ծաղկաձորում:

 

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930