Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսության մեծ ոլորտներ տվեցինք ՌԴ-ին, բա ի՞նչ ես ուզում». Վազգեն Մանուկյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 15,2016 14:52

«Եթե մտնում ես որեւէ միություն, կորցնում ես անկախությանդ մի մասնիկը` անկախ նրանից` ԵՏՄ է, թե ԵՄ: Տպավորություն է ստեղծվում, որ շատ ավելի ենք ենթարկվում Ռուսաստանին: Համաձայն եմ, բայց մեղավորը մենք ենք: Հայաստանը միշտ փորձել է դուր գալ ԵՄ-ին եւ ԵՏՄ-ին: Տնտեսության բավականին մեծ ոլորտներ տվեցինք Ռուսաստանին, բա ի՞նչ ես ուզում` բա չփորձի՞ իր կամքը թելադրել»,-ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ Մամուլի ազգային ակումբում հրավիրված ասուլիսում այսօր նշեց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Այնուամենայնիվ, նա կարծում է, որ նշյալ անկախության մասնիկի կորուստը չափազանցված է եւ ՀՀ-ն կարող է ինքնուրույն քաղաքականություն վարել: Անդրադառնալով անկախ Հայաստանի ձեռքբերումներին` Վազգեն Մանուկյանն ասաց, որ անկախությունն ինքնին ձեռքբերում է. «Եթե կորցնենք, ապա միայն մեր պատճառով: Մենք գնում ենք առաջ, բայց շատ փոքր արագությամբ եւ ոչ միայն չենք հասնում աշխարհի արագությանը, այլեւ հետ ենք մնում»:

Բանախոսը մատնանշեց հիմնական խնդիրները. «Գյուղատնտեսության ոլորտում նոր ֆերմերային տնտեսություններ են առաջացել, բայց խնդիրները չեն լուծվել: Ունենք տաղանդավոր երեխաներ, մի քանի լավ դպրոց, բայց ընդհանուր կրթական համակարգը չի բավարարում մեր պահանջներին: 12-ամյա կրթական համակարգը ոչինչ չտվեց դպրոցին, բացի վնասներից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930