Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աբրահամ Մանուկյանը կգնա՞ ԲՀԿ-ից

Սեպտեմբեր 15,2016 14:45

Այսօր խորհրդարան էր եկել ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Նա մասնակցեց գլխավոր դատախազի եւ ՀՌԱՀ նոր անդամի ընտրություններին ու արագ հեռացավ: Հիշեցնենք, ներԲՀԿական խնդիրներից հետո Աբրահամ Մանուկյանը խորհրդարան չէր եկել: Նա պատասխանեց լրագրողների որոշ հարցերի, բայց բավական կցկտուր եւ խուսափողական:

Լրագրողներին հետաքրքրող` իր եւ ԲՀԿ-ի հարաբերությունների մասին հարցերին Աբրահամ Մանուկյանը խոստացավ պատասխանել հոկտեմբերի 15-ից հետո: Միաժամանակ, նա վստահեցրեց, որ կուսակցությունում երբեք խնդիր չի ունեցել: «Էտենց եմ իմ համար որոշել, կարմիր գիծ ա քաշած»,- պարզաբանեց պատգամավորը:

Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանի`ԲՀԿ-ից եւ քաղաքականությունից հեռանալուց հետո, ԲՀԿ-ում ինտրիգներ էին տեղի ունենում: Խոսակցություններ կային, որ դրանց հեղինակը Աբրահամ Մանուկյանն է: Կմնա ՞ ԲՀԿ-ում` Նաիրա Զոհրաբյանի հետ, հարցին ասաց, որ դա իր որոշելիքն է:

Երեկ, խորհրդարանի ամբիոնից ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգում առաջարկելու են փոփոխություն, ըստ որի՝ խմբակցություններից դուրս եկաղ պատգամավորները մանդատը պետք է վայր դնեն: Լրագրողների հարցին`ինչպե՞ս է դրան վերաբերվում, Աբրահամ Մանուկյանն ասաց. «Չեմ լսել ըտենց բան»:

Նա ասաց որ նորմալ է համարում այն, որ ԲՀԿ-ականները սկսել են առաջադրել Գագիկ Ծառուկյանի վերադարձի պահանջը. «Բայց դա հենց Ծառուկյանի որոշելիքն է»:

ԲՀԿ-ական պատգամավորը լսել է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթը: Կարծում է, որ վարչապետը «շատ լավ մենեջեր» է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930