Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծն արժանացել է գործադիրի հավանությանը

Սեպտեմբեր 15,2016 14:34

Այսօր կայացած ՀՀ կառավարության նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված «Տեղական տուրքերի և վճարների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն արժանացել է գործադիրի հավանությանը:

Հարկ է նշել, որ սույն օրենքի նախագիծն ուղղված է փոքր և միջին ձեռնարկատերերի համար գործունեության ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելուն: Օրենքի ընդունման արդյունքում, մասնավորապես, ոգելից և ալկոհոլային խմիչքի, ծխախոտի վաճառքի, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափերը կսահմանվեն ըստ տնտեսվարող սուբյեկտի զբաղեցրած տարածքի չափերի: Նշենք, որ այսօր գործող օրենքով որևէ տարբերակում չկա մեծ կամ փոքր օբյեկտի միջև:

Որպես առանձնահատկություն հարկ է նշել, որ մայրաքաղաքում կիրառվում է նաև տեղական տուրքերի վճարման գոտիավորման սկզբունքը, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս տեղական տուրքի վճարման տեսանկյունից տարանջատել մասնավորապես կենտրոնում և ծայրամասերում, ինչպես նաև կենտրոնական և երկրորդական փողոցներում գործունեություն ծավալող օբյեկտները:

Հարկ է նաև նշել, որ օրենքի ընդունման արդյունքում Երևանում ոգելից խմիչքի և ծխախոտի վաճառքի թույլտվություն ունեցող մոտ 4500 օբյեկտներից շուրջ 3000-ը տեղական տուրքը կվճարեն ավելի ցածր դրույքաչափով: Հավելենք, որ վերոնշյալ օրենքում առաջարկված փոփոխությունը տարիներ շարունակ սպասված է եղել փոքր և միջին ձեռնարկատերերի կողմից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930