Այս պահին, խորհրդարանում, փակ քվեարկությամբ ընթանում են Գլխավոր դատախազի եւ ՀՌԱՀ անդամի ընտրություններ: Դատախազի թեկնածուն, հիշեցնենք, Արթուր Դավթյանն է, ՀՌԱՀ անդամի թեկնածուն` Տիգրան Հակոբյանը:
Արթուր Դավթյանը խորհրդարանում երկու օր պատասխանեց պատգամավորների հարցերին ու ներկայացրեց իր ծրագիրը: Իսկ Տիգրան Հակոբյանն իր տեսլականները ներկայացրեց այսօր առավոտյան նիստում ու պատասխանեց լրագրողների հարցերին: