Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կառավարության անելիքները` ըստ Վազգեն Մանուկյանի (Տեսանյութ)

Սեպտեմբեր 15,2016 14:15

Մամուլի ազգային ակումբում այսօր ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձավ հարցին, թե ինչ անելիքներ ունի ՀՀ նոր կառավարությունը: Ըստ Վազգեն Մանուկյանի, առաջնահերթ է ներդրումների խնդիրը. «Եթե ներդրումներ չկան, ոչ մի արդյունք էլ չես ստանա: Դրանք պետք է լինեն ներքին եւ արտաքին: Հայաստանի ներսում կան մարդիկ, որոնք շատ մեծ գումարներ են աշխատում, բայց չնչին ներդրում անում, կամ դրսում տուն ու գործարան առնում: Այսինքն, ներքին ներդրումներ չկան: Արտաքին էլ չկան, որովհետեւ Հայաստանը հուսալի երկիր չի համարվում: Ուստի վարչապետն առաջ հերթին պետք է ներքին ներդրումներ ապահովի, որոնք էլ կխրախուսեն արտաքին ներդրումները»:

Նախկին վարչապետի համոզմամբ` կառավարության մյուս անելիքը ազատ, մրցակցային տնտեսության ստեղծումն է. «Հարկային եւ մաքսային ոլորտներում պետք է աշխատեն ազնվագույն մարդիկ: Հարկայինը եւ մաքսայինը հիմա դարձել են վայր, որտեղ կարող ես մի քիչ հարստանալ եւ ընտանիքդ պահել: Մյուս խնդիրը դատական համակարգն է: Եթե չեմ կարող իմ իրավունքները դատարանի միջոցով պաշտպանել, տնտեսական զարգացում չի կարող լինել»:

Ըստ բանախոսի, ՀՀ շուկան գնալով փոքրանում է, քանի որ արտագաղթը մեծ է. «Հույս կա, որ Եվրասիական միությունը կարող է շուկա ապահովել, բայց այդտեղ էլ բավականին խնդիրներ կան: Շուկայի խնդիրը պետք է կառավարությունն ապահովի: Վարչապետը պետք է կարողանա ունենալ իր թիմը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930