«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը սեպտեմբերի 17-ից հայտարարել է համահայկական հանրահավաք, որին արդեն արձագանքել են աշխարհի 9-ը քաղաքներ:
Մասնավորապես՝ սույն թվականի սեպտեմբերի 17-ին «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության Բելգիայի մասնաճյուղը կազմակերպել է հանդիպում-քննարկում Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակի, «Սասնա Ծռեր»՝ մինչ ՊՊԾ և հետո, սփյուռքի դերն ու անելիքները խորագրով: Հանդիպմանը որպես բանախոս հանդես կգա նաև ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Հանդիպման հասցեն՝ Brussel, Europark noord 429100 Sint-Niklaas, սկիզբը ժամը 18:00-ին:
Այնուհետ՝ Զարուհի Փոստանջյանը սույն թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը 18:30-ին, Espace Hermès 10,Cité Joly 75011 Paris Métro:Père-Lachaise հասցեում Փարիզի հայ համայնքի հետ կազմակերպված դասախոսություն-բանավեճի շրջանակներում կներյակացնի Հայաստանի 25-ամյա անկախության մասին իր վերլուծությունները, վերջին դեպքերի առնչությամբ իր՝ ականատեսի վկայությունները, քաղաքական բանտարկյալների վիճակին կանդրադառնա ու կներկայացնի իր առաջարկները երկիրը ճիշտ ուղու վրա դնելու համար:
Մուտքն ազատ է:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն