Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ 200 եվրոյանոց ապրանքների մաքսավճարը հանվում է, մաքսային բրոքերից օգտվելը դառնում ոչ պարտադիր

Սեպտեմբեր 15,2016 13:46

ԱԺ-ում քննարկվում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխության նախագիծը: Մաքսային կարգավորման մասին օրենքի շրջանակներում ապրանքների ներմուծման եւ արտահանման ժամանակ տնտեսվարող սուբյեկտները ստիպված են լինում դիմել մաքսային միջնորդի ծառայություններից օգտվելու համար, ինչը հաճախ առաջացնում է մի շարք դժվարություններ՝ քաշքշուկ եւ ֆինանսական բեռ:

Նախագիծը ներկայացնող էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն ասաց, որ առաջարկում են հանել պարտադիր պահանջը եւ թույլ տալ, որ տնտեսվարողներն իրենք ընտրեն՝ ինքնահայտարարագրո՞ւմ են, թե՞ դիմում են մաքսային բրոքերին:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ երկրորդ կարգավորումը վերաբերում է փոքր սուբյեկտներին, որոնք տեղափոխում են մինչեւ 200 եվրո արժեքով գույք, դրանք կլինեն կատալոգներ, միկրոսարքավորումներ եւ այլն: Գործող օրենքով նման ապրանքներ ներմուծելիս մարդիկ պետք է 6500 դրամի չափով մաքս վճարեին: Ստացվում է, որ երբ անձն ուզում է 1 գիրք տեղափոխել, որի արժեքն է 5000 դրամ, ստիպված 6500 դրամի մաքս էր վճարում: Առաջարկվում է ազատել մինչեւ 200 եվրո արժողությամբ ապրանքների տեղափոխումը մաքսավճարից՝ առանց քանակական եւ ժամկետային սահմանափակման: Խոսքը վերաբերում է մեկ փոխադրողից իրականացվող փոխադրմանը մեկ ստացողին եւ մեկ տրանսպորտային փաստաթղթով:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ այս փոփոխություններից բյուջեի միջոցները չեն պակասելու, բրոքերային ծառայության գումարը մտնում էր առանձին սուբյեկտի գրպանը, իսկ 6500 դրամ մաքսավճարը՝ արտաբյուջետային հաշվի մեջ էր մտնում: Թեւան Պողոսյանը երբ հարցրեց՝ կառավարություն է փոխվել, գուցե պետք չի՞ դեռ նախորդ կառավարության նախագծերն ընդունել՝ Արծվիկ Մինասյանը չհամաձայնեց . «Պետք է ոգեւորված պաշտպանեք այս փոփոխությունը, որովհետեւ սա հիմնարար փոփոխություն է եւ սրանով մենք էականորեն պաշտպանում ենք բիզնես միջավայրը»:

Այն մտավախությունը, որ գործարարները հնարավոր է իրենց ապրանքները մինչեւ 200 եվրոյի սահմաններում բաժանեն ու անցկացնեն՝ առանց մաքսավճարի, ըստ Արծվիկ Մինասյանի, չկա, քանի որ եթե որեւէ անձ օրական երկու-երեք անգամ կնախընտրի սահմանն անցնել ու հատել, ուրեմն նրանից ակտիվ տնտեսվարող հնարավոր չէ պատկերացնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Մի հատ ցույց կտա՞ք, օրենսդրական էն դրույթը, որով սահմանվում ա, որ 201 եւրո արժողության ապրանքը պիտի մաքսազերծվի: Չնայած եթե փոփոխություն են ուզում մտցնեն, նշանակում ա, որ 200 եւրոյանոցի համար հիմա էլ պիտի մաքս վճարվի: Էս գիտելիքներով ե՞ք, երկիր ղեկավարում:
    Հ.Գ. Մաքսազերծումը ամենաահեթեթ վճարներից ա, որ դեռ վճարում ա մարդկությունը ավազակների ժամանակներից սկսած:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930