Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն Սեւանում համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրել արդեն գրանցված անկուսակցականին

Սեպտեմբեր 15,2016 13:41

Սեպտեմբերի 14-ին ՀՀԿ Սեւանի շրջանային խորհուրդը որոշում է կայացրել հոկտեմբերի 2-ին կայանալիք Սեւան համայնքի ղեկավարի ընտրություններում Սարգիս Մուրադյանի թեկնածությունն առաջադրելու մասին: Զավեշտն է, որ Սեւան համայնքի ղեկավարի բոլոր 5 թեկնածուներն արդեն գրանցված են, այդ մասին տվյալներն առկա են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:

Հայաստանի հանրապետական կուսակցության Սեւանի շրջանային խորհուրդը երկար ժամանակ չէր կողմնորոշվում, թե ո՞ւմ թեկնածությունն է պաշտպանելու Սեւանի համայնքի ղեկավարի հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք ընտրություններում: 5 թեկնածուներից երեքը՝ նախկին քաղաքապետեր Աշոտ Ալեքսանյանը, Գեւորգ Մալխասյանը եւ գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը ՀՀԿ անդամներ են: ՀՀԿ Սեւանի շրջանային խորհուրդը որոշում է կայացրել ուշացումով առաջադրել ոչ թե նշված երեք թեկնածուներից որեւէ մեկի, այլ՝ անկուսակցական Սարգիս Մուրադյանին:

Սեւան քաղաքի մեր աղբյուրներից տեղեկացանք,որ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի միջեւ հարաբերությունները լարված են, մարզպետը վաղուց պլանավորել է խաղից դուրս թողնել իր հակառակորդ քաղաքապետին եւ կանգ է առել «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սարգիս Մուրադյանի վրա: Վերջինս վայելում է պարկի տնօրենի արդեն երեք տարի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Գնդոյանի հովանավորությունը:

Ըստ մեր աղբյուրների՝ Ա. Գնդոյանը եւս լավ հարաբերություններ չունի Սեւանի գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ, Գնդոյանը հանձն է առել Ս. Մուրադյանի մասին բարեխոսել իր ուսանողական ընկերոջ` ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի մոտ: ՀՀԿ Սեւանի շրջանայի շրջխորհրդի նախագահ Ալեքսան Պողոսյանը դեմ էր Սարգիս Մուրադյանին. թեկնածուներից մեկը իր մորաքրոջ տղա ՀՀԿ-ական նախկին քաղաքապետ Գեւորգ Մալխասյանն է, մյուս կողմից՝ իր լարված հարաբերությունները Սարգիս Մուրադյանի հոր` Խաժակ Մուրադյանի հետ: Սա էր, թերեւս, պատճառը, որ Ալեքսան Պողոսյանը որպես համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրեց նաեւ իր տղային՝ Մհեր Պողոսյանին, բայց հետո փոշմանեց, եւ Մ. Պողոսյանը ընտրական հանձնաժողովից փաստաթղթերը հետ վերցրեց:

Սեւան քաղաքից տեղեկացանք, որ Սեւանում իշխանությունը` հանձինս մարզպետի, բոլոր լծակները գործի է դրել հօգուտ Սարգիս Մուրադյանի, այդ գործում հատկապես ակտիվ է Սեւանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930