Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է արգելել Տիգրան Ուրիխանյանին հեռուստահաղորդումներին մասնակցել. ՀՌԱՀ անդամի թեկնածուն խոստացավ պարզել (Տեսանյութ)

Սեպտեմբեր 15,2016 13:13

«Ուշադրություն դարձնելո՞ւ եք ՀՀ հեռուստաալիքներին, մասնավորապես Հանրայինի եթերի անաչառության, օբյեկտիվության, հավասար տեղեկատվության տրամադրմանը, միջոցներ ձեռնարկելո՞ւ եք դրա դեմ, թե՞ ոչ, խստագույնս հետեւելո՞ւ եք, թե՞ ոչ»,- այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՌԱՀ անդամի թեկնածու Տիգրան Հակոբյանին այսպիսի հարց ուղղեց:

Տիգրան Հակոբյանն ասաց, որ Հանրային խորհուրդն է դրանով զբաղվում եւ ՀՌԱՀ-ը միայն ոչ պետական հեռուստաընկերություններով է զբաղվում, չնայած այդ խնդիրն առկա է նաեւ մյուս հեռուստաընկերություններում:

Նա ասաց, որ պետք է ՀՌԱՀ-ը հետեւի բազմակողմանի եւ օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը: Թե ինչքանով է դա ներկայումս լինում՝ դժվարացավ ասել. «Խոսքի բազմազանություն ու անաչառություն ընդհանրապես չի կարող ապահովել մի լրատվամիջոց: Դա ապահովում է ամբողջ համակարգը: Ես կարծում եմ, մի քանի գաղափար ունենալ գլխում շիզոֆրենիայի պես մի բան է: Մի հեռուստաընկերություն կարող է դավանի ազատական գաղափարներ, մյուսը՝ սոցիալիստական, ազգայնական եւ այլն: Ազգաբնակչությանը հնարավորություն տալ ընտրել ինֆորմացիան, փորձել բազմազանությունից հստակեցել՝ ինչ-որ չափով ՀՀ-ում ապահոված է»:

Տիգրան Ուրիխանյանը հարցրեց, թե ընտրվելու դեպքում կպարզե՞ք, թե ով է արգելել «Տիգրան Ուրիխանյանին, բացառությամբ մեկ հեռուստաալիքի՝ բոլոր հաղորդումներից՝ լրատվական, տեղեկատվական՝ զրկելու մասին: Կպարզե՞ք ով է հրահանգել, կարգադրել եւ իրականացրել»:

Տիգրան Հակոբյանը պատասխանեց. «Կփորձեմ պարզել, հարցաքննության, լրագրության ունակություններ ունեմ: Եթե այդպիսի բան կա՝ ձեզ անպայման կտեղեկացնեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930