Լրահոս
Օրվա լրահոսը

Միշա Ալոյանից կվերցնե՞ն Ռիոյի օլիմպիական արծաթը

Սեպտեմբեր 15,2016 12:57

Ռուսաստանի բռնցքամարտի օլիմպիական հավաքականի անդամ Միշա Ալոյանին կարող են զրկել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալից:

Fancy Bears հաքերային խումբը կոտրելով ՎԱԴԱ-ի կայքը՝ գաղտնի փաստաթուղթ է հայտնաբերել, որում նշված են Ռիոյի օլիմպիական խաղերում արգելված նյութեր օգտագործած 25 մեդալակիրների անուններ: Ցուցակում է նաեւ Ռուսաստանի հավաքականի անդամ, օլիմպիական արծաթե մեդալակիր, Հայաստանում ծնված ազգությամբ եզդի Միշա Ալոյանի անունը:

Միշա Ալոյանից կվերցնե՞ն օլիմպիական մեդալը: Շատ հնարավոր է, եթե նկատի առնենք վերջին շրջանում Ռուսաստանի մարզիկների նկատմամբ անբարեհաճ վերաբերմունքն աշխարհում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ gettyimages-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Հարգելի լրագրող, միգուցե ավելի ուշադիր կարդայիք հրապարակումները:
    Արգելված դեղամիջոցների մասին խոսք չկա:
    Հարցն այն է, որ մարզիկները կարող են որոշ դեպքերում՝ բժշկական ցուցումների առկայության պարագյում օգտագործել միջոցներ, որոնք կպարունակեն արգելված նյութի տարրեր, սակայն այդ դեպքում նրանք պետք է համապատասխան կարգով տեղեկացնեն ՎԱԴԱ-ային:
    Իսկ հրապարակած տվյալները վերաբերում են հենց այդ դեպքերին-այսնինք՝ այն մարզիկների բժշկական քարտերն են որոնք ՎԱԴԱյի իմացությամբ ու թույլտվությամբ օգտագործել են համապատասխան մջոցներ:
    Հետևաբար՝ մեդալից զրկելու հարց և պատժելու խնդիր չկա:
    ՛՛Առավոտին՛՛ սովորաբար ոչ բնորոշ ոճով վերնագրեր դնելուց առաջ կարելի է ուսումնասիրել: Ի դեպ եթե ռուսերեն տիրապետում եք- sport-express.ru կայքում առնվազն թենիսի ասով կարելի է գնտել օբյեկտիվ և սպառիչ պատասխաններ:

  2. Իրավաբան says:

    Ձեր ոճով որ գրեի-սենց կլիներ:
    Արդյոք Առավոտի բազմամյա լրագրող Աշոտ Հակոբյանը տեղյա՞կ է իր նյութիցՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930