Այսօր կառավարության նիստից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին հրավիրեց գազի եւ էլեկտրական էներգիայի սակագնի նվազեցման շուրջ քննարկման:
«Հիմա նիստից հետո հարմա՞ր է գաք, թե՞ ձեր անձնակազմով պիտի գաք»,- Նազարյանին դիմեց վարչապետը:
Հանձնաժողովի նախագահն էլ ասաց, որ պատրաստ է հենց նիստից հետո մասնակցել քննարկմանը:
Կարեն Կարապետյանը հրավիրեց նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Սարգսյանին: Ըստ երեւույթին, այժմ վարչապետի մոտ այդ քննարկումն է ընթանում:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ