Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը, նպատակ ունենալով ազգաբնակչության համար ապահովելու մատչելի և որակյալ բուժօգնություն, հերթական քայլն է կատարում քաղաքացիներին ընդառաջ:
Այսուհետ 1,5 Տ հզորությամբ նորագույն մագնիսառեզոնանսային տոմոգրաֆով իրականացվող հետազոտությունների գինը սահմանվում է 50 հազար դրամ՝ նախկին 80 հազարի դիմաց, իսկ 0,35 Տ հզորությամբ տոմոգրաֆով իրականացվող հետազոտությունների համար քաղաքացիները կվճարեն 35 հազար դրամ՝ նախկին 60 հազարի փոխարեն:
Մամլո հաղորդագրություն