Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետը հանձնարարեց գազի եւ հոսանքի սակագների նվազեցման ուղղությամբ աշխատանքներ տանել

Սեպտեմբեր 15,2016 12:04

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստին հանձնարարեց գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման ուղղությամբ աշխատանքներ տանել։ Վարչապետը հանձնարարություն տվեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկայի եւ բնական պաշարների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարների պաշտոնակատարներին, որպեսզի նրանք համատեղ քննարկեն ու առաջարկություններ ներկայացնեն սակագնային քաղաքականության վերանայման մասին։

«Խոսքը ինչի՞ն է վերաբերում՝ մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահովների սակագինն ի հաշիվ այլ սպառողների, տրամաբանական է: Պետք է ապահովել սակագնային խթանիչի ազդեցությունը բիզնեսի համար, հատկապես գյուղատնտեսության եւ վերամշակվող ճյուղերի համար։ Այս ամենը պետք է նայել ոչ ի հաշիվ բյուջեի, այլ պետք է անել ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտների, որոնք այդ ծառայությունները մատուցում են»,֊ասաց Կարապետյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930