Լրահոս
Օրվա լրահոսը

Դիոգո Պինտո. «Ես չեմ կարծում, որ ԵՄ-ն կարող էր լինել անվտանգություն ապահովող». «168 ժամ»

Սեպտեմբեր 15,2016 12:02

Հարցազրույց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նորանշանակ ղեկավար Դիոգո Պինտոյի հետ

Դուք նշեցիք Հայաստանի համար ամենակարևոր հանգամանքի՝ անվտանգության մասին։ Հետաքրքիր է՝ ի՞նչ կարող է ԵՄ-ն այստեղ Հայաստանին առաջարկել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ-ն անվտանգություն ապահովող կառույց չէ: Այնուամենայնիվ,, այս ուղղությամբ ի՞նչ աշխատանք կարող է տարվել:

– Ես, բնականաբար, ԵՄ-ի անունից չեմ կարող խոսել, ես այդ իրավունքը չունեմ։ Սա իսկապես բավականին զգայուն հարց է։ Գտնում եմ, որ ԵՄ-ն կարող է ապահովել վստահություն կառուցելու միջոցներ, որոնք անհրաժեշտ են այս փուլում։

Դուք ճիշտ ասացիք, ԵՄ-ն անվտանգության օպերատոր չէ, այդ ոլորտում խաղացող չէ։ ԵՄ-ում կան բանավեճեր՝ ԵՄ-ն պե՞տք է նման խաղացող դառնա, թե՞ ոչ։ Սա հետաքրքիր հարցադրում է, բայց ԵՄ-ն այսօր դա չէ։ Ես չեմ կարծում, որ ԵՄ-ն կարող էր լինել անվտանգություն ապահովող։

ԵՄ-ն բավականին լուրջ փորձ ունի Եվրոպայի հարևանության այլ տարածաշրջաններում այնպիսի հակամարտություններում, որոնք նման են ԼՂ հակամարտությանը։ Այս փորձը կարող է ծառայել ԼՂ հակամարտության դեպքում՝ մարդկային շփումներ, անկախության ճանաչում, ճանաչում, որ այդ մարդիկ ապրում են այնտեղ, ունեն իրավունքներ և ունեն անվտանգության կարիք, քանի որ անվտանգությունը կարևոր իրավունք է։

Ադրբեջանի դիրքորոշման դեպքում այս ամենը բարդ է անել։ Բայց, այնուամենայնիվ, ԵՄ-ն կարող է ավելին անել հումանիտար մակարդակում, ենթակառուցվածքային մակարդակում, կառույցների աջակցության մակարդակում։ Մենք հույս ունենք, որ ԵՄ-ն այս ոլորտներում պատասխանատվություն կստանձնի։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930